Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են՝ մահացածը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր: Նա իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ պատուհանից ընկել է։
Ոստիկանները սպասում են նաեւ, մինչեւ դեպքի վայր կժամանի դատական բժիշկը։
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Հարություն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաժշկական։
Աղբյուրի հետ զրույցում մահացածի աշխատանքային ընկերները, որոնք բնակարանում են եղել, ասում էին, որ առավոտյան նա ասում էր, որ վատ է իրեն զգում եւ իրենք նրան հորդորել են, որպեսզի աշխատանքներ չկատարի, գնա տուն, սակայն, չգիտես ինչու, նա հրաժարվել է տուն գնալուց եւ շարունակել է աշխատանքներ կատարել։
Երեւանում, այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։