00:00:00

Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 121 կենցաղային կանչ, 90 հրդեհ, 48 ՃՏՊ

22:40, 11 մարտ 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 305 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնուևթյան հետ կապերի վարչությունից : Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 121 կենցաղային կանչ, 90 հրդեհ, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 2 դեպք, որի հետևանքով տուժել է 4 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր