00:00:00

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ստեփանակերտում կայանալիք ՀՀ անվտանգության խորհրդի նիստին

21:20, 11 մարտ 2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Որպես Անվտանգության խորհրդի անդամ նիստին կմասնակցի նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր