00:00:00

Դավիթ Տոնոյանն ու Ջեյմս Ապաթուրայը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը

20:59, 11 մարտ 2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքը, դրանց ամփոփման եւ գնահատման, ինպես նաեւ հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցեր: Կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության եւ կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարեւոր ներդրում: Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու եւ դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր