Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Արցախ է ժամանել նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 12-ին, Արցախ Հանրապետությունում կայանալում է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, ՀՀ կառավարությունից հայտնել են, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»: