00:00:00

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը շարունակվում է բնական տեմպերով. ՀՀ ԱԳՆ

14:44, 11 մարտ 2019

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը շարունակվում է բնական տեմպերով:
Մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ-ի Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ երկու կողմերի միջեւ համագործակցությունը շարունակվում  է տարբեր մակարդակներում եւ տարբեր ուղղություններով:
«Օրինակ՝ մենք համագործակցում ենք ռազմական  եւ պաշտպանական ոլորտում բարեփոխումների հարցով: Մենք համագործակցում ենք նաեւ «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրի շրջանակում եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ տարբեր ծրագրեր ենք իրականացնում», -պարզաբանեց Եդիգարյանը՝ հավելելով, որ կողմերը համագործակցում են ԱԻՆ-ի շրջանակում, հատկապես հասարակության իրազեկման հարցում:
Էդիգարյանը նաեւ նշեց, որ պաշտպանության օրակարգի վերանայման հարցում ջանքերըն ուղղված են ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Հայաստանի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների համագործակցության ընդլայնմանը:
Նա նաեւ ներկայացրեց ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում Հայաստանում կայանալիք մի շարք միջոցառումները: Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ղեկավարը  նշեց, որ  Հայաստանի ֆրանսիական համալսարանում կանցկացվի բաց հասարակական քննարկում «Ֆրանսիայի դիրքորոշումը եւ  տեսլականը ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության հարցով» թեմայով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր