00:00:00

Սրբուհի Սարգսյանը ներկայացրեց եվրատեսիլյան «Walking out» երգի տեսահոլովակը

02:37, 11 մարտ 2019 Շոուբիզնես

Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուների մեծ բանակը ճանաչում է Սրբուկ անունով, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով: Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է:
Մարտի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Walking out» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:
Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը, «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը: https://www.youtube.com/watch?v=q_46dy4yJwg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր