00:00:00

«Շատ ուրախացա, երբ իմացա, որ Armenian Helicopters-ը Հայաստան է բերում այս հրաշք ինքնաթիռը»․ Արսեն Թորոսյան

21:43, 09 մարտ 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Armenian Helicopters ընկերությունը Հայաստան է բերում արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G-ը։ «Միանգամից ասեմ, որ այս ուղղաթիռը սանիտարական ավիացիայի հետ կապ չունի ? Պարզապես, շատ ուրախացա, երբ իմացա, որ Armenian Helicopters LLC ընկերությունը Հայաստան է բերում այս հրաշք, արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G (Aérospatiale Gazelle). Մեր երկիրը փաստորեն փոքր ավիացիայով արդեն իսկ տարածաշրջանային առաջնորդ է ?? Հ.Գ. նախնական կարող եմ ասել, որ սանավիացիան կգործարկվի մինչև այս ամսվա վերջ։ Գրեթե բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտվել են, մնացել են վերջին շտրիխները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր