00:00:00

Առաջին անգամ համանախագահներն անում են հայտարարություն, որն ապտակ կամ դեղին քարտ է ՀՀ իշխանություններին. Շարմազանով

20:45, 09 մարտ 2019

Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. սա է մեր պատասխանը Չեմբեռլենին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, գրել է. «Կարդացի Մինսկի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք. ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին: բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երեւանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը: գ. Սա արդյունք է նախ եւ առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ եւ պոպուլիստական քաղաքականության: դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում: ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում: Սա ակնհայտ է: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր