00:00:00

Վալերիյ Օսիպյանը հայտնել է, որ դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գիշերային ծառայությունները

16:45, 09 մարտ 2019

Մարտի 9-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, վարչությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Վալերիյ Օսիպյանը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, խոսեց ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի և դրա բարելավմանն ուղղված աշխատանքների մասին, կարևորեց ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններին պարգևավճարներով խրախուսելու և մի շարք այլ խնդիրներ: Քննարկվող հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետն ու ֆինանսաբյուջետային վարչության պետը: Ոստիկանության պետը նշեց, որ թեև հանցավորության դեմ պայքարում կան դրական միտումներ, սակայն պետք է չթուլացնել աշխատանքն ու նույն ինտենսիվությամբ շարունակել ծառայել՝ շեշտը դնելով հատկապես օպերատիվ գործունեության որակական բարելավման վրա: Վալերիյ Օսիպյանի խոսքով՝ չափազանց դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գիշերային ծառայությունները, որոնց ընթացքում թե՛ կանխվում, թե՛ բացահայտվում են հանցագործություններ: Կարևորվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աշխատանքների ուժեղացումը: Ծառայությունը պետք է առավել արդյունավետ կազմակերպել նաև կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ: ՀՀ ոստիկանության պետը հակիրճ ներկայացրեց նաև ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունները: Խորհրդակցության ավարտին 2018 թվականին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր