00:00:00

Ոստիկանները բռնել են միկրոավտոբուսի մեջ կնոջ պայուսակից դրամապանակ գողացած անձի

16:25, 09 մարտ 2019

Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժնում մարտի 7-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ միկրոավտոբուսի մեջ, մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դրամապանակում եղել էր փող, նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 21.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիր բաժին են բերման ենթարկել Շարուրի փողոցի բնակիչ Կարեն Բ-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր