00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են գիշերային ակումբում քաղաքացուն դանակահարած անձին

16:56, 09 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 9-ին` ժամը 01.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Ս․-ն։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով, տեղեկացնում է ոստիկանության կայքը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Չարենցավանի Երևանյան փողոցում գտնվող գիշերային ակումբում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Ս․-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել 29-ամյա Գեղամ Ս․-ն։ Ժամը 02.55-ին Գեղամ Ս․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր