00:00:00

Ավազակային հարձակում՝ Չարենցավանում. դանակի սպառնալիքի տակ կողոպտել են 61-ամյա տանտիրուհուն

16:38, 09 մարտ 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում մարտի 8-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Դիմակավորված անձ անօգնական կնոջը քարշ է տվել ննջասենյակ, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապել և ննջասենյակը տակնուվրա անելուց հետո պահարանից հափշտակել ոսկյա շղթա, ոսկյա թևնոց, մատանի, ականջօղեր և դիմել փախուստի։ Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր