00:00:00

Խոշոր ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. կա 2 զոհ, 1 վիրավոր

16:15, 09 մարտ 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՌԴ Մոսկվա քաղաքի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։ Nissan Teana-ն պատկանում է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 73-ամյա Հայկանուշ Տիգրանի Թերզյանին։ Դեպքի մասին տեղեկացվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր