00:00:00

ԱՀ ներկայացուցիչը մասնակցել է Բեռլինում կազմակերպված միջոցառմանը

20:12, 08 մարտ 2019

Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած «Հայաստանը և Արցախը. երեկ, այսօր և վաղը: Երկու հանրապետությունների դերակատարությունը 21-րդ դարում հայկական պետականության կառուցման գործում» խորագիրը կրող միջոցառմանը, որը կազմակերպվել է հայ համայնքի և «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության (ՀԵՄԱ հ/կ) կողմից՝ Արցախի ներկայացուցչի աջակցությամբ: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Հարություն Գրիգորյանը, ՀԵՄԱ հ/կ նախագահ Մ. Մինասյանը և Բեռլինի Հայր Սուրբ Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է հայ ազգի պատմությանը, հայոց պետականության համար Արցախի նշանակությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և Արցախում պետականաշինության գործընթացին առնչվող մի շարք հարցերի։ Այնուհետև Հարություն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա էին Բեռլինի հայ համայնքի անդամներ և Բեռլինի համալսարաններում սովորող մի խումբ հայ ուսանողներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր