00:00:00

Արման Թաթոյանը այցելել է Նորքի տուն-ինտերնատ և շնորհավորել այդտեղ բնակվող կանանց

19:16, 08 մարտ 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այդտեղ բնակվող կանանց, ինչպես նաև  աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն: «Այստեղ այնքան դրական էներգիա կաոր ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը: Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար: «Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը: Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր