00:00:00

Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

18:14, 08 մարտ 2019

Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Շրի Կիշան Դան Դեվալը։  Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջից։ Դեսպանի նշանակման մասին իրավական փաստաթուղթը հրապարակվել է այսօր։ Նորանշանակ դեսպանը մին այս կատարել  է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները: «Ակնկալվում է, որ դեսպանը  շուտով կանցի իր պարտականությունների կատարմանը»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի գործող արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը բացառիկ հարցազրույց էր տվել Panorama.am-ին։ Վերջինը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն էր 2016-ի հունիսի 17-ին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր