00:00:00

Բաբկեն Տեր-Գրիգորյանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

17:31, 08 մարտ 2019

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից: Ցավակցական խոսքում ասված է. «Սրտի խորը ցավով տեղեկացա, որ Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը: 1998 թվականից լինելով Պոլսի հայոց 84-րդ գահակալը, հայ համայնքի սյուներից ու հենարաններից մեկը` իր նվիրյալ գործունեությամբ դարձավ օրինակ և  իր հարուստ գիտելիքները  ներդրեց ստանձնած առաքելության ճանապարհին: Խառնիխուռն, դժվարին ժամանակներում մեծ հայորդին Պոլսո Հայոց Պատրիարքի պատվաբեր աթոռում կարողացավ միասնական պահել հայ համայնքը, լինել թիկունք ու աջակից: Մեկ անգամ ևս ցավակցում եմ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին, տեղի հայ համայնքին»: Հիշեցնենք, որ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 63 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր