00:00:00

Ոստիկանության մարտիության ուժեղացված ծառայություն. Կանանց բոլոր մեքենաները կանգեցվել են

14:37, 08 մարտ 2019

Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը: Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին եւ... Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ: Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ եւ ամենակարեւորը՝ կանաչ ճանապարհ: Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները: Ոստիկանների ներկայությունից եւ պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին: Սիրելի կանա՛յք եւ աղջիկնե՛ր, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն: https://www.youtube.com/watch?v=gDBNt5quH5U

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր