00:00:00

Գյումրիում դանակահարել են ռուսական ռազմաբազայի զինծառայողին. Նա ի վիճակի չէ բացատրություն տալու

16:00, 08 մարտ 2019 Պատահարներ

Շիրակի մարզում, այսօր՝ մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր