Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, յուրացման կամ վատնման 7, սպանության սպառնալիքի 4, ծեծի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք: