00:00:00

Պուտին ու Մեդվեդեւը շնորհավորել են Աննա Հակոբյանին՝ Մարտի 8-ի առիթով

23:21, 07 մարտ 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի առիթով շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է  ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից: «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․ «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր