00:00:00

Տոնական համերգ ոստիկանությունում (լուսանկարներ)

22:14, 07 մարտ 2019

Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթեց սեր ու երջանկություն: Ոստիկանության պետը կարևորեց կանանց ներգրավվածությունը համակարգում, քանի որ նրանք իրենց գործընկերների հետ, պատասխանատվությամբ ու մեծ նվիրումով են ծառայում օրենքին ու քաղաքացուն: Վալերիյ Օսիպյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած կին ծառայողներին պարգևատրեց մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց կանանց տոնին նվիրված համերգ: Երգիչ-երգչուհիները իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին ներկաներին: Ելույթ ունեցան նաև ոստիկանության զորքերի երգչախումբը, ոստիկանության «Նկարագիր» պարային համույթն ու ոստիկանության ծառայող Հրաչյա Սաֆարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր