00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում Է ունեցել ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարի հետ

21:47, 07 մարտ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել էլեկտրոնային կառավարմանը, թվային օրակարգի մշակմանն ու իրականացմանը, թվային հանրային ծառայություններին ու անհրաժեշտ կարգավորումներին վերաբերող հարցերի շուրջ, կարևորել թվային հմտությունների զարգացմանն ուղղված քայլերը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը առաջնահերթ է համարում նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները. «Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ապագան թվային է, առավել ևս, որ թվային շուկայում նորարարական գաղափարները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն վերածվելու գործի»: Ներկայացնելով ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը՝ ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարը նշել է, որ ակնկալում են այս ոլորտում ավելի խորը համագործակցություն Հայաստանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր