00:00:00

Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան այրելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

22:40, 07 մարտ 2019 Պատահարներ

ՀՀ կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան այրելու դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն։ Հիշեցնենք, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մարտի 1–ի լույս 2–ի գիշերը այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: «Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»,–գրել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր