Armtimes.com-ը գրում է Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է այցելել «Սուպեր Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սուրեն Բալայանը:
Բալայանը 1996-ից 1997 թվականներին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հիմնադրել է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը:
Նա 1998 թվականին դիմել է մտավոր սեփականության գործակալություն՝ «Ջերմուկ» անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու համար:
Իսկ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ներկայումս գործող՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը 1999 թվականին է դիմել մտավոր սեփականության գործակալություն՝ «Ջերմուկ» անվանումը գրանցելու համար: Վերջին տարիներին Բալայանի բիզնեսը կասեցվել էր՝ ապրանքանիշի անվանման պատճառով:
«2008 թվականին ես գնացի Էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանի մոտ: Մենք երկար խոսեցինք: Ինձ ասաց, որ «Ջերմուկ» բրենդը պետք է միայն օգտագործի «Ջերմուկ Գրուպ»-ը: Ասացի՝ ինչի՞ համար, ասաց՝ դե կառավարության որոշում է, ասել են՝ ներքին կարգով»,- ասաց Բալայանը:
Նա նշեց, որ դրանից հետո հանդիպել է՝ դարձյալ այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. «Տիգրան Սարգսյանն ասում է՝ ինչի՞ եք եկել ինձ մոտ, ասում եմ՝ նախարարն է ասել: Ես իրեն բացատրեցի, որ 500 հազար դոլար վարկ եմ վերցրել, ապակյա շշերի գործարանում 6 մլն պատվիրված շիշ ունեմ, որի վրա գրված է «Ջերմուկ» անվանումը, իսկ մյուս կողմում՝ «Սուպեր Գրուպ», ասացի՝ դա էլ մոտ 1 մլն դոլար է կազմում, եթե դուք իմ գործունեությունը դադարեցնում եք, ես ինչպե՞ս կարող եմ վճարել այդ գումարը: Նա ասաց՝ դա ինձ չի հետաքրքրում, այլ անունով գրիր, ինչ պարտադիր է «Ջերմուկ» գրես:
2010 թվականի ապրիլին «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով փոփոխություն կատարեցին: Այդ իրավակարգավորումը պարարտ հող ստեղծեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի համար եւ նրանք «Ջերմուկ» անվանումը գրանցեցին որպես ապրանքային նշան: Ու արդյունքում գործող մյուս մրցակից տնտեսվարող սուբյեկտներին արգելվեց օգտագործել այդ անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա եւ «Ջերմուկ Գրուպ»-ը մենաշնորհային դիրք ստացավ:
1 օրվա մեջ 18 կազմակերպություն դադարեցրեցին իրենց գործունեությունը: 612-ից 624 գրանցված աշխատատեղ միանգամից փակվել են: Այսօր այդ մասնագետների մեծամասնությունը Հայաստանից արտագաղթել են»- պատմեց Սուրեն Բալայանը:
Շարունակությունը՝ այստեղ։