00:00:00

Քեթիի լեռնանցքում բուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

16:15, 07 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ձյուն է տեղում: Քեթիի լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր