00:00:00

Այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան. Բոգոյի մատը խա՞ռն է (տեսանյութ)

16:54, 07 մարտ 2019

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2։40-ի սահմաններում, այրել են Կենտրոնական ավտոկայանի (Կիլիկիա ավտոկայան) տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Սույն տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին Կենտրոնական ավտոկայանից՝ նշելով, որ իրավապահ մարմինները զբաղվում են դրանով։ Նշենք, որ Ռոման Համբարձումյանը գրեթե մեկ ամիս է, ինչ նշանակվել է Կենտրոնական ավտոկայանի տնօրեն։ Նրանից առաջ այդ պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցրել է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի (Սիմոնյան ազգանունը փոխել է) եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ վերջերս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել էր Կիլիկիա ավտոկայան՝ ուղիղ եթերում ցույց տալով, որ այնտեղ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել: Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախարարի այցից հետո միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևում կանգնած էր Ավտոկայանի «նայող» Բոգոն: Տեղեկություններ կան, որ չի բացառվում նաև այս դեպքի հետ վերջինիս առնչությունը, ում՝ ոչ միայն տնօրեն եղբայրը ազատվեց աշխատանքից, այլև նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց ինքը իր գործունեությամբ, և առանձին անձինք անգամ աչք են դրել նրա ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր, առանց աղմուկի մեզ հետ կիսվիր: Հատկապես, որ այդ տարածքները, ըստ խոսակցությունների, երկար ժամանակ անօրինական են տրվել վարձակալությամբ իսկ դրանից ստացված եկամուտները գրպանվել են: https://www.facebook.com/irakanum.am/videos/1983966561911232/?__xts__[0]=68.ARBOKhTLZohocHO1PoCDPjWB-eU31Q7SGNjMEc2zDenHHq89xi8M5bN97zLfmdM3BAcOaBbOH0DkngpKEmYjY97SZcTYb39hoFY9dGPH-KE9_k0YKibRHiVjWPmwumDDq-11wH4XBG4zwsbDs2CSNOnedbqa1tBpSyddnlJM2jUueDwBcurI8by0SJwimOArQGZBYOQ9yXRBWmdhVkMLO8BFYin_zOcsHBmlyHtQNTRicwRNsmOHo-b2WduKKmGlNvm6tj38BArfr6_g7MXzg0Gt7Ajah_yFozPmnheuRbZUEeG79merL7MvyR3wuBhrfjWmC81pELfd5btc97KdmKoxTpp54uFm6yef8gYn&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր