00:00:00

Փաշինյանի կոչը՝ «տնային շորերով», «չստերով» տաքսու վարորդներին

16:47, 07 մարտ 2019

ՀՀ կառավարության այսօրվա  նիստում    ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը գործադիրի անդամներին ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ հարկերից ազատելը աշխատանքի խրախուսման տրամաբանության և փիլիսոփայության մեջ էև մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռներեցներ կազատվեն հարկերից: «Այս գործիքի նպատակը աղքատության հաղթահարման պրոցեսում քաղաքացիներին աջակցելն է, և հույս ունեմ, որ չենք ունենա այդ իրավիճակը, որ հիսուն, հարյուր միլիոն շրջանառություն ունեցողները չեն տրոհվի և դառնա տասը, քսան մինի ձեռնարկությունններ և սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ ՀԴՄ-ների հարցում լինել հետևողական։ Մենք պետք է վստահենք քաղաքացիներին, և քաղաքացիները պետք է վստահեն կառավարությունը: ՀԴՄ խփել-չխփելով է որոշվելու մինի ձեռնարկությո՞ւն է տվյալ բիզնեսը, թե՝ ոչ», - ասաց նա:  Հայտնի է, որ  անհատ տաքսու վարորդները ազատվելեն արտոնագրային վճարումներից, սակայն վարչապետը կոչ արեց՝ դրա հաշվին բարելավել ծառայությունների որակը, և «տնային շորերով», «չստերով» տաքսու վարորդներին հորդորեց, որ իրենք իրենց աշխատանքին ճիշտ վերաբերեն` սկսած տաքսու մեջ ծխելուց վերջացրած արտաքին տեսքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր