00:00:00

Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել

16:43, 07 մարտ 2019

Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է եւ տուժող ճանաչվել: Այս մասին  Irakanum.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ. «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր