00:00:00

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա

16:56, 07 մարտ 2019

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը չի փոխվել: Ճեպազրույցին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ մի շարք պատմական էքսկուրսներ պարունակող երկար հարցին այն մասին, թե  պետք է արդյոք կարգավորման շուրջ բանակցությունները առանց որեւէ նախապայմանների անցկացվեն: «Ձեր բավականաչափ երկար հարցին ես բավականաչափ կարճ պատասխան ունեմ: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ եւ բոլորին շատ լավ հայտնի է», - ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր