00:00:00

Նոր Նորքի թաղապետարանում դեռ շարունակում է զգացվել ՀՀԿ-ի շունչը

16:39, 07 մարտ 2019

Irakanum.am-ի էլեկտրոնային հասցեով հետեւյալ հոդվածն է ուղարկել Արսեն Սիմոնյանը, խնդրելով պատասխանատուների ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա․ Իշխանափոխությունից հետո ժամանակին Հանրապետականի հետ սերտ կապեր ունեցող որոշ անձինք այժմ էլ հարմարավետորեն տեղավորվել են նոր իշխաննությունների հովանու ներքո ու մածագույն հաճույքով շարունակում են պաշտոնավարել, ավելին` պաշտոնի բարձրացում են ունեցել: Իշխան Զաքարյանի բարձր հովանու ներքո Նորքի թաղապետարանում հայտնված Գոռ Հարությունյանը, որ մինչև հեղափոխությունը թաղապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի ղեկավարն էր, այժմ, չգիտես թե ինչպես, փոխթաղապետ է դարձել: Հարությունյանի աշխատելաոճից ամբողջ թաղապետարանն է դժգոհում, աշխատակիցների հետ շփվում է հին Հայաստանին բնորոշ մուննաթ-զուննաթով, բնակիչների հետ` գրեթե չի շփվում` պատվից վեր է համարում: Պետական չինովնիկին բնորոշ բոլոր հատկանիշներին հավատարիմ` կարողացել է լարված մթնոլորտ ստեղծել ամբողջ շենքում: Երիտասարդի` բավական տարօրինակ կերպով, սրընթաց կերպով առաջընթաց ապրած կերիերայի մեջ, միանշանակ, լայն ազդեցություն է ունեցել իշխանությունների հետ դիմակափոխվելու սկբունքը, այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող էր Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողների դեմ պայքարողների դեմ դուրս ելնողը, Տարոն Մարգարյանի համար «դոշ տվողն» այնպես հեղափոխել թաղապետ Հայ Մհրյանին, որ վերջինս առանց Հարությունյանի չպատկերացնի իր աշխատանքը: Աշխատակիցների մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն է, թե Մհրյանը թաղապետ է աշխատում Հարությունյանի մոտ:Ի դեպ, թաղապետի տեղակալը բավական ճարպիկ կերպով այս ընթացքում կարողացել է հեռացնել իր հակասական անցյալի ու գործունեության մասին բոլոր հրապարակումները, ջնջել տեսանյութերը, որտեղ պաշտպանում է Տարոն Մարգարյանի շահերը, բայց «լայվ» ռեժիմով հեռարձկված տեսանյութերում երևում է, թե ինչպես է հերոս փոխթաղապետը պայքարում Տարոն Մարգարյանի պայքարողների դեմ, փակում նրանց ճանապարհը և այլն: Կարծում եմ` իշխանությունները, կառավարությունն իրենց թիմում չպետք է պահեն նման մարդկանց, որովհետև ՀՀԿ-ի համար աշխատած, այնուհետ դիմակափոխված մարդը մի օր էլ, շատ հանգիստ, կդավաճանի նաև այս թիմին, ինչ է թե չտուժի իր անձնական շահը: Արսեն Սիմոնյան Հ․Գ․ Պատրաստ ենք հրապարակել նաեւ պատասխանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր