00:00:00

Նիկոլ Փաշինյանը բարկացավ Արսեն Թորոսյանի վրա (տեսանյութ)

16:23, 07 մարտ 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը դժգոհեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են այսօր առավոտյան ժամը 10-ին: Արսեն Թորոսյանը դժգոհություն հայտնեց IQOS-ների հարկային դրույքաչափերից, ասաց, որ իրենք՝ որպես շահագրգռված անձ, ներգրավված չեն եղել քննարկումներին: Վարչապետը զայրացավ. «Եթե հասարարական կազմակերպությունն է ասում՝ մենք չենք մասնակցել քննարկումներին, դա հասկանալի է, բայց որ նախարարն է ասում, ինձ համար անհասկանալի է»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս անգամ մեծացվում է IQOS-ների հարկային բեռը: «Պարոն Թորոսյան, մենք այս թեմայով խոսակցություն ունեցել ենք: Մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցապ նախարարություն: Հիմա, պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»,- ասաց Փաշինյանը։ «Տեսեք ձեր արածի հեևանքով կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհանվեն», -նախարարին դիմեց վարչապետը: https://www.facebook.com/irakanum.am/videos/2218666204866427/?__xts__[0]=68.ARDCaAb2u8bF7sJhcZ8h_nf7A5Hp-I6rqgo2AlkBlvNC11nvIKWhLXdEyfp_2_j6O9MfsmXfW7_n4OToEWdU1Gk58MfBBGJTWqZKly9yztvFulEGHRZ_yzbbZUCb3ANEUw6VLs8HqgRGBHaUKrL7U_68gh8deWeGInNlhmUVu5oZ5owPgYs1eADEN-Z1UPreYPV-IGf08w9LWQP52BORuqbHF0q8ZFE0-A3i-bm_Hzch-zYFqpGMrTEq5TUWzNDuV7AcpA-fRAd2iopzhyXJGmB6QGWQ9I9M3u3mggRmZAYmc4Q1XwHpijoNx8xFpImQOtOOt7UfU1nwMMFwot7wj3s8dkafchJuzJQJc20G&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր