00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր գաղափարներ»

12:47, 07 մարտ 2019

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հաջորդ շաբաթ կայցելի Երևան` իր հետ բերելով մի շարք «նոր գաղափարներ» ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այս մասին նա հայտարարել է Բաքվում ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, Լայչակը մարտի 5-ին ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նա նշել է, որ քննարկել է Ադրբեջանի ղեկավարության հետ ղարաբաղյան հակամարտությունը` ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միակն է բանակցությունների համար և դրա ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ: Լայչակը տեղեկացրել է, որ կժամանի Երևան` շարունակելու քննարկումները. «Մենք կշարունակենք հակամարտության կարգավորման փնտրտուքը: Կան մի շարք գաղափարներ, որոնք ես կտանեմ Երևան»,- հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր