00:00:00

ՀՀ Կառավարության նոր կառուցվածքը

12:09, 07 մարտ 2019

Այսօր՝ մարտի 7 –ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում հաստատվեց Կառավարության կառուցվածքը, ըստ որի, կրճատվում են մի շարք նախարարություններ, ինչպես նաև առաջին փոխվարչապետի հաստիքը։ Այսպիսով՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից։ Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները. 1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2) առողջապահության նախարարությունը, 3) արդարադատության նախարարությունը, 4) արտակարգ իրավիճակների նախարարությունը, 5) արտաքին գործերի նախարարությունը, 6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 7) շրջակա միջավայրի նախարարությունը, 8) պաշտպանության նախարարությունը, 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, 10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, 11) Էկոնոմիկայի նախարարությունը, 12) ֆինանսների նախարարությունը: Նշենք, որ Կառավարության կառուցվածքը կգործի միայն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում, իսկ այն կքննարկվի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր