00:00:00

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ

11:24, 07 մարտ 2019

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի (Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խումբ) հետ: Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարեւորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ եւ առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով: Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհարաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը եւ կարեւորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների: Երկուստեք հավաստվել է պատարաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաեւ Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր