00:00:00

Տարածաշրջանում փետրվարի 27-ից մարտի 5-ը երեք բալ և ավելի ուժգնությամբ 16 երկրաշարժ է գրանցվել

14:56, 07 մարտ 2019 Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 27-ից մարտի 5-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ արձանագրվել է 1 երկրաշարժ: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ի տարբերություն Հայաստանի ու Արցախի, տարածաշրջանում՝ Իրանում, Թուրքիայում, Վրաստանում, 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 16 երկրաշարժ: Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Մարտի 1-ին Պերուի հարավ-արևելքում` Ասանգարո քաղաքից հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7.0 մագնիտուդ: Հաջորդ օր 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզու` Նեմուրո թերակղզուց 193 կմ դեպի հարավ-արևելք: Մարտի 6-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի Կերմադեք կղզիների ափամերձ տարածքում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ, որի հետևանքով կան տուժածներ: Փետրվարի 27-ին 5.4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում, Պադանգ քաղաքից 142 կմ դեպի արևելք։ Ստորգետնյա ցնցման հետևանքով տուժել է ավելի քան 11 մարդ, վնասվել մոտ 100 տուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր