00:00:00

Պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են բյուջե

01:35, 07 մարտ 2019

Ինձ հայտնի չէ դեպք, երբ ինչ-որ մեկը վճարել է եւ ազատվել պատասխանատվությունից: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչու են որոշ օլիգարխներ վճարում եւ ազատվում պատասխանատվությունից։ «Ինձ տրամաբանական չի թվում այդ, եթե ասեք՝ քանի հոգի էր պլանավորված, որ մեր կառավարությունը պետք է դատի, քանի հոգու է հասցրել դատել, եւ պլանը ինչքանով էր թերակատարվել՝ ես գուցե ավելի կոնկրետ պատասխանել: Ոչ մի մարդ, ում մեղավորությունը կապացուցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափի եւ բացառվում է, որ կուլիսային գործարքներ տեղի ունենան»,– նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝ կարող է տպավորություն ստացվել, որ իրենք հների գործերն են շարունակում, սակայն այդպես չէ, ինքն էլ գոհ չէ իրավապահների աշխատանքի տեմպերից. «Կարող է տպավորություն ստացվել, որ՝ այո´, հեղափոխություն էր, ոգեւորվեցինք, ասեցինք-խոսեցինք, հիմա բոլորս անցնում ենք հին գործերին, սակայն այդպես չէ: Ես ԱԺ ամբիոնից էլ է անդրադարձել եմ դրան, որ այդ կապակցությամբ հարցեր ունեմ իրավապահ մարմիններին, եւ դրանք, եթե ոչ ամենօրյա, ապա ամենշաբաթյա ռեժիմով, տալիս եմ, բայց մյուս կողմից ինձ սահմանափակում եմ, քանի որ հասկանում եմ, որ դատավոր չեմ, քննիչ չեմ, օպերատիվ ծառայող չեմ եւ այսպես շարունակ»: Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են բյուջե: Պատգամավորի դիտարիկմանը, որ, այնուամենայնիվ, պայմանավորվածություններ լինում են, Փաշինյանն արձագանքեց. «Խոսք չի կարող լինել պայմանավորվածության մասին, այդ հարցը որոշում է դատարանը՝ ցանկացած գործում, աշխարհի բոլոր երկրներում, առանց բացառության, առավել եւս իրավական երկրներում, երբ հավանական մեղադրյալն ընդունում է մեղքը, վերականգնում է վնասները, համագործակցում է նախաքննության հետ։ Դրանք բոլոր համարվում են մեղմացուցիչ հանգամանքներ, դրանք պիտի որ տրամաբանորեն հաշվի առնվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր