00:00:00

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին

01:11, 07 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 6-ին, ժամը 14:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Պարզվել է, որ հայտնաբերված նռնակը G-1 տեսակի ուսումնական (իմիտացիոն) նռնակ է: Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր