00:00:00

Վանաձորում խոշոր ավտովթարից հետո տուժածներին առաջին օգնություն են ցույց տվել 8-րդ դասարանի 2 աշակերտ

16:13, 06 մարտ 2019

3.03.2019թ.-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը, գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը հասցրել են տուժածներին ցույց տալ առաջին օգնություն: Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամ են: Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին մարդասիրական վերաբերմունքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր