00:00:00

Էժանագին շոուներ՝ «Պալաչ»-ից (տեսանյութ)

15:51, 06 մարտ 2019

Իմ դեմ  մեղադրանքները կեղծ են:Ես Ծառուկյան Գագիկի հետ  չեմ ցանկացել թշնամանալ, և լավ հարաբերություններ պահպանելու համար քայլեր եմ ձեռնարկել: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր  Հարությունյանը: «Քինգ Դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը պնդում է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար երթուղիներն են եղել իր ընկերությունների սնանկացման պատճառը, նա անգամ դատարան է դիմել  հիմնադրամի գործունեությունը անբարեխիղճ մրցակցություն որակելու հայցով, սակայն դատարանը այդ հայցը մերժել է: Հարցին, թե ինչու է նա  «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար երթուղիների մեջ տեսնում իր սնանկացման պատճառը, եթե այդ երթուղիները  գործում են 20 տարուց ավելի և այժմ էլ շարունակում են գործել, Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Նախկինում աշխատել է երկու ավտոբուս, որի մեջ եթե անգամ խցկված  նստեին,կարող էին նստել 100 մարդուց  ոչ ավելի, իսկ ես 650 ուսանողի համար ապահովել եմ անվճար երթևեկություն: Ամեն ինչ այդպես չէ, ինչպես տեսնում եք»: Արթուր Հարությունյանը չնայած փորձեց սեփական սխալների սլաքն ուղղել ԲՀԿ առաջնորդի դեմ, և  մեղադրել Գագիկ Ծառուկյանին ու իր ընկերներին, ովքեր իր դեմ մեղադրանքներ են հնչեցրել, սակայն լրագրողների հարցերին այդպես էլ հստակ պատասխաններ չտվեց, ինչպես նաև, ապացույցներ չներկայացրեց: Տեղի ունեցածը հերթական անգամ փաստում է այն մասին, որ Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը», պարզապես էժանագին շոուների հեղինակ է: Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր