00:00:00

Նախարարը չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր

14:17, 06 մարտ 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարը նշել է․«Մեր օրակարգում գտնվող ծրագրերը մեծ կարևորություն ունեն մեզ համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որպեսզի բոլոր հնարավորությունները լիովին քննարկվեն և հասկացվեն առկա առաջնահերթ ծրագրերի առնչությամբ»։ Չինական կողմը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի վերաբերյալ ինչպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այնպես էլ այլ գերատեսչույթունների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր