00:00:00

Հիմա Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը՝ մենք․ լարված իրավիճակ Արմավիրում

13:30, 06 մարտ 2019

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում։ Գրիբոյեդով գյուղի բնակիչները վաղ առավոտից  փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը։ Նրանք պահանջում են կառավարությունից ասֆալտապատել գյուղի ճանապարհները, ինչպես նաեւ տեղադրել երկաթբետոնե արգելապատնեշներ, հատկապես փոքրիկ կամուրջների մոտ։ «50-60 տարի մեզ ամեն ընտրության ժամանակ  խաբել են, ամեն դեպուտատ խաբել, գնացել ա։ Հիմա էլ Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը մենք տանք։ Մենք որտեղի՞ց տանք։ Չեք կարողանում գործ անել, թող մեզանից հարկ չվերցնեն։ Մենք լոզունգներ չենք ուզում»,– դժգոհում են գյուղացիները։ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը առաջարկեց գնալ գյուղապետարան, հարցը քննարկել, որին գյուղացիները բացասական պատասխանեցին, նշեցին, որ պահանջում են, որ մարզպետը գա։ Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց, որ երկուշաբթի մարզպետը գալու է գյուղապետարան՝ հարցը քննարկելու համար։ «Եթե երկուշաբթի մարզպետը չեկավ, մենք սրանից բեթար ակցիա ենք իրականացնելու»,–նշեց գյուղացիներից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր