00:00:00

2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք

13:00, 06 մարտ 2019

2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Այս մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին: Այսպես՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Լ.Մ.-ն: 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության բժիշկների կողմից արձանագրվել է դատապարտյալ Ս.Ս.-ի մահը: 2019թ. հունվարի 27-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Ա.Ն.-ն: 2019թ. հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաներում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է դատապարտյալ Մ.Գ.-ի մահը: Հետազոտման նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից առողջապահական մարմինների բժշկական հաստատություններ են տեղափոխվել 417, իսկ բուժման նպատակով՝ 32 կալանավորված անձ և դատապարտյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր