00:00:00

Մարտի 5-ից 6-ը Ոստիկանությունը հանցագործության 65 դեպք է բացահայտել

16:47, 06 մարտ 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։ Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկանում ենք, որ նշված ժամանակահատվածում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 12-ական, ծեծի 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սառը զենքի հայտնաբերման 2-ական, սպանության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, ինքնաիրավչության և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր