00:00:00

Կապալառուին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ապահովել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիությունը

12:35, 06 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ահազանգեր է ստացել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածի վատ վիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Խնդիրը գտնվել է նախարարության ուշադրության կենտրոնում, և այդ ճանապարհահատվածն արդեն իսկ ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Վանաձոր-Դիլիջան (Մ-8) միջպետական ավտոճանապարհի 20կմ երկարությամբ հատվածում (Վանաձորի կողմից) այս տարի կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը: Չնայած սրան՝ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառուին հանձնարարվել է օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել և մինչև հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհի անցանելիության ապահովման ժամանակավոր լուծում տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր