00:00:00

0-ն՝ ԱԺ-ում

15:29, 17 մարտ 2018

Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է երկրորդ անգամ դարձավ պատգամավոր: Օրենսդիր գործունեությամբ սակայն Սարգսյանը չի զբաղվում: Սա է փաստում parliamentmonitoring –ից ստացված տվյալները: Սարգսյանը դասվում է ՀՀԿ-ական այն պատգամավորների շարքին, ովքեր միայն կոճակ են սեղմում: Սարգսյանը կողմ է քվեարկել 322 անգամ, դեմ՝ 8, ձեռնպահ՝0: ՀՀԿ-ական պատգամավորը 0 թիվը շատ է սիրում: Նա խորհրդարանական իր ամբողջ գործունեության ընթացքում ունեցել է 0 ելույց, 0 հարց է տվել, 0 նախաձեռնությամբ հանդես եկել: Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի շրջանավարտ, մասնագիտությամբ անասնաբույժ- ճարտարագետ Սարգսյան Ռոբերտը, եղել է ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ներկայումս Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Սարգսյան պատգամավորը սակայն խորհրդարանում դրսեւորում է բացարձակ անգործություն, դրա համար ստանալով աշխատավարձ: ՀՀ քաղաքացիները պահում են Սարգսյանին, որպեսզի նա ունենա 0 ելույթ, 0 հարց տա:  Սարգսյանը պատգամավոր է ընտրվել Երեւանի Ավան վարչական շրջանից: Վարչական այդ շրջանում անշուշտ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է բարձրաձայնել խորհրդարանի ամբիոնից, ինչը Տարոն Մարգարյանի աներորդին չի կատարում: Փոխարենը պատկառելի ունեցվածք ունի: Նրա դրամական միջոցները կազմում են 6.100,650.0 դրամ: Սարգսյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 3 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 2 ավտոտնակ, 4 հողամաս, հասարակական նշանակության 1 շինություն, 3 մարդատար ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ G500, MERCEDES-BENZ VIANO 09 KA, MITSUBISHI PAJERO 2.0 D: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր