00:00:00

Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավարին

23:58, 05 մարտ 2019

Մարտի 4-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg): Առանձնազրույցի ընթացքում դեսպան Արզումանյանը տկն․ Վրանգբերգին հայտնեց, որ սկանդինավյան երկրներում Հայաստանի դեսպանությունները միավորելու որոշման համաձայն՝ տարածաշրջանում Հայաստանը կներկայացվի Ստոկհոլմում տեղակայված ռեզիդենտ դեսպանության կողմից: Արարողակարգի ղեկավարը հաջողություն մաղթեց դեսպանին պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Շվեդիայի միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր