00:00:00

Տղամարդը հանձնել է հանգուցյալ մորեղբոր զինամթերքը

03:45, 06 մարտ 2019 Պատահարներ

Ոստիկանության Սեւանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Վահագն Մ.-ն կամավոր հանձնել է մորեղբոր զինամթերքը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Դ տեղի է ունեցել մարտի 4-ին: Նա հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ առանց որեւէ գրառման ծխագլանակին նմանվող առարկաներ, նռնակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 18 եւ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 38 փամփուշտ, լուսարձակիչ ազդանշանային փամփուշտ, ինքնաշեն կրակող սարքի նմանվող առարկա, 92 գ ինքնաձիգի վառոդի նմանվող սեւ զանգված: Վահագն Մ.-ն հայտնել, որ գտել է մարտի 4-ին, իրենց տան տանիքից՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ. զինամթերքը պատկանել է հանգուցյալ մորեղբորը, որը ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին ԼՂՀ տարածքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր