00:00:00

ՃՏՊ Իսակովի պողոտայում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

15:12, 05 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 4-ին, ժամը 23:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Ս., ծնված 1995 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Շտապօգնության աշխատակիցները Ն. Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր